Բայդենը պնդում է, որ զորքերի տեղակայումը համահունչ է Պուտինին ուղղված իր հայտարարություններին

Բայդենը պնդում է, որ զորքերի տեղակայումը համահունչ է Պուտինին ուղղված իր հայտարարություններին

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ Արևելյան Եվրոպա զորքեր տեղակայելու որոշումը համահունչ է նրան, ինչ նա ասել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին ի սկզբանե: ՏԱՍՍ-ի հաղորդմամբ՝ այս մասին իր Twitter-ում գրել է  CNN-ի լրագրող Քեթլին Քոլինզը:

«Բայդենն ինձ ասաց, որ զորքեր տեղափոխելու իր որոշումը միանգամայն համահունչ է նրան, ինչ նա ասել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին ի սկզբանե»,- ասել է Քոլինզը:

«Մինչ նա ագրեսիվ է գործում, մենք կաջակցենք ՆԱՏՕ-ի մեր դաշնակիցներին Արևելյան Եվրոպայում, ցույց կտանք, որ մենք իրենց հետ ենք, և որ 5-րդ հոդվածը (համատեղ պաշտպանության մասին) սուրբ պարտավորություն է», - մեջբերում է լրագրողը Բայդենի խոսքերը։

Չորեքշաբթի օրը Պենտագոնը հայտարարեց իր մտադրության մասին՝ շուտով Գերմանիայից Ռումինիա տեղակայելու մոտ հազար ամերիկացի զինվորական, ինչպես նաև ԱՄՆ-ից Գերմանիա և Լեհաստան ևս 2000 զինծառայող:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում