Հակառակորդի կրակոցից մահացած Գրիշա Մաթեւոսյանը Սիսիանից էր, մի քանի օրից պետք է զորացրվեր. News.am
Հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում հակառակորդի արձակած կրակոցից մահացած ժամկետային զինծառայող 20-ամյա Գրիշա Մաթեւոսյանը Սյունիքի մարզի Սիսիան քաղաքից էր մի քանի օրից զորացրվելու էր: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին Սիսիանի զինկոմիսարիատից:
«Մի քանի օրից Գրիշան պետք է զորացրվեր, մի եղբայր ունի, հայրը անհատ ձեռներեց է, մայրն էլ ուսուցչուհի»,- հայտնեցին զինկոմիսարիատից:
Ավելի վաղ հայտնել էինք, որ հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում հակառակորդի արձակած կրակից մահացու վիրավորում են ստացել ժամկետային զինծառայողներ, կրտսեր սերժանտ Սմբատ Գևորգի Գաբրիելյանը և կրտսեր սերժանտ Գրիշա Վահանի Մաթևոսյանը:
Կարծիքներ