Սուպերմարկետի տիրոջ որդին կասկածվում է «Նորագավիթցի Ծուռին» և «Այնթափցի Լյովիկին» հրազենային վիրավորում հասցնելու մեջ
Հայաստանի քննաչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժնի պետ Ռոբերտ Վարդանյանի որոշմամբ ստեղծված քննչական խմբի ղեկավար նշանակված նույն քննչական բաժնի ավագ քննիչ Վարդանյանի կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին (սպանություն) և 6-րդ կետերով (սպանությունը՝ շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով) և 235-րդ հոդվածի 1-ին մասի (խիստ ներգործող, թունավոր, պայթուցիկ, ռադիոակտիվ նյութերի, ճառագայթման աղբյուրների մաքսանենգությունը) հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։
Այս մասին գրում է Shamshyan.com-ը:
Նշված քրեական գործը հարուցվել է երեկ՝ մայիսի 11-ին, Արտաշատի խճուղու 2/4 հասցեի դիմաց 2 քաղաքացու հրազենային վնասվածքներ պատճառելու փաստով։
Հարուցված քրգործի շրջանակում պարզվել է, որ Արարատի մարզի Այնթափ գյուղի բնակիչ՝ 29-մյա Լևոն Ասլանյանը կրակոցների արդյունքում ստացել է «աջ բազկի հրազենային վնասվածք», իսկ Երևան քաղաքի Նորագավիթի բնակիչ՝ 36-ամյա Արթուր Ասատրյանը ստացել է «որովայնի շրջանի հրազենային վնասվածք»։
Վերջիններս տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն, որտեղ բժիշկների շնորհիվ հնարավոր է եղել փրկել նրանց կյանքը։
Սպանության փորձը կատարելու կասկածանքով ոստիկանության Շենգավիթի բաժնի կողմից որոնվում է Երևան քաղաքի Նորագավիթի բնակիչ՝ 34-ամյա Արման Խաչատրյանը։ Վերջինս Երևանում հայտնի սուպերմարկետներից մեկի տիրոջ տղան է։
Ավելի վաղ հայտնել էինք, որ երեկ ժամը 17:30-ի սահմաններում «Էրեբունի» բժշկական կենտրոն հրազենային վնասվածքներով 2 քաղաքացի է տեղափոխվել:
Վիրավորները հիվանդանոց էին տեղափոխվել Արշակունյաց պողոտայից, որտեղ հայտնաբերվել է «Մերսեդես» մակնիշի 01 LQ 001 համարանիշի ավտոմեքենա, որի վրա եղել են կրակոցի և արնանման հետքեր:
Կարծիքներ