Արամ Ա կաթողիկոսը մասնակցել է «Նարեկացի» երգչախմբի փոքրիկների Ամանորի միջոցառմանը
Արամ Ա կաթողիկոսը մասնակցել է «Նարեկացի» երգչախմբի փոքրիկների Ամանորի միջոցառմանը: Այս մասին տեղեկացնում են Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունից։
«25 դեկտեմբեր 2021-ի առաւօտեան, Կաթողիկոսարանի «Նարեկացի» մանկապատանեկան երգչախումբի փոքրնիկները, Անթիլիասի Մայրավանքի շրջափակին մէջ, տօնախմբեցին նոր տարուան տօնը։
Հաւաքի ընթացքին Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետը անակնկալ կերպով միացաւ փոքրիկներուն եւ իր հայրական գուրգուրանքով ու հոգատարութեամբ բաժնեկից դարձաւ անոնց ուրախութեան։
Աւանդական կարկանդակի հատումէն ետք, «Նարեկացի» երգչախումբին անունով, փոքրիկներէն երկու անդամ՝ քոյր-եղբայր, Վեհափառ Հայրապետին նուիրեցին Անթիլիասի Մայրավանքի Ս. Գրիգոր Լուսաւորիչ Մայր Տաճարին նմանակը։
Նոր Տարուան եւ մեր Փրկիչին Ս Ծննդեան զոյգ տօներուն առիթով, Նորին Սրբութիւնը իր Հայրապետական օրհնութիւնն ու բարեմաղթութիւնները փոխանցեց փոքրիկներուն ու անոնց ընտանիքներուն»,- հայտնում են կաթողիկոսությունից։
Կարծիքներ