Վենեսուելայում բողոքի ցույցերի ընթացքում զինվորական է զոհվել

Վենեսուելայում բողոքի ցույցերի ընթացքում զինվորական է զոհվել

Վենեսուելայում բողոքի ցույցերի ընթացքում մեկ զինվոր է զոհվել, վիրավորվել են 23 զինվորական և 25 ոստիկան։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստին», այս մասին հայտնել է պաշտպանության նախարար Վլադիմիր Պադրինո Լոպեսը։«23 զինվորական և 25 ոստիկան վիրավորվել են, նրանք բուժօգնություն են ստանում։ Մահացել է ազգային գվարդիայի առաջին սերժանտը՝ պարանոցի հրազենային վնասվածքից», - ասել է նախարարը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում