Սպիտակ տունը հայտարարել է, որ Բայդենը ցանկանում է հեռախոսազրույց ունենալ Պուտինի հետ
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ցանկանում է հեռախոսազրույց ունենալ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, սակայն այս պահին Սպիտակ տունը չի կարող հայտարարել ինչ-որ կոնկրետ ժամկետների մասին։ Այս մասին Սպիտակ տանը ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով օգնական Ջեյք Սալիվանը։
«Ես սպասում էի, որ նախագահ Բայդենը հեռախոսազրույց կունենա նախագահ Պուտինի հետ։ Բայց ես այս պահին այդ մասին հայտարարելու ոչինչ չունեմ»,- ասել է նա։
Կարծիքներ