ԳԴՀ-ում ՀՀ դեսպան Վիկտոր Ենգիբարյանը դեսպան Թոմաս Բագերին է ներկայացրել իրավիճակը տարածաշրջանում

ԳԴՀ-ում ՀՀ դեսպան Վիկտոր Ենգիբարյանը դեսպան Թոմաս Բագերին է ներկայացրել իրավիճակը տարածաշրջանում

Ն.Գ. Վիկտոր Ենգիբարյանը այցելել է ԳԴՀ նախագահի աշխատակազմ, որտեղ տեղի ունեցավ հանդիպում աշխատակազմի արտաքին հարաբերությունների վարչության ղեկավար, դեսպան դր. Թոմաս Բագերի հետ։

Դեսպան Ենգիբարյանը ներկայացրել է իրավիճակը տարածաշրջանում, կողմերը մտքեր փոխանակեցին ներկայումս միջազգային հարաբերություններում ընթացող գործընթացների վերաբերյալ, քննարկվեց հայ-գերմանական երկկողմ գործակցությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում