Պետք է քայլեր ձեռնարկենք, որ իրավիճակը էսկալացիայի ու ռազմական մեծ գործողությունների չհասնի․ Սարգսյան
Պաշտպանության փոխնախարար Արամ Սարգսյանի խոսքով, որ Ադրբեջանը ՀՀ–ի և Արցախի սահմանին կուտակումների է գնում, դրա վերաբերյալ տեղեկատվություն հայտնում է նաև ՀՀ ՊՆ–ն։
«Արցախի ՊԲ–ն ևս տեսանյութեր է հրապարակել, մասնագիտական առումով չասեմ թե ինչեր են կուտակում, մի շարք ռազմական տեխնիկա։ Այս մասին խոսվել է, ավելորդ չեմ ցանկանում խոսել։ Մեր տեղեկատվությանը հետևեք, պարբերաբար տրամադրում ենք»,– ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում ասաց նա։
Ըստ նրա՝ ՊՆ–ի իր իրավասության շրջանակներում քայլեր ձեռնարկում է տարածաշրջանւմ իրավիճակը չլարելու և որևէ կերպ բացասական ազդեցություն չունենալու իմաստով․ «Քաղաքական մակարդակով ևս հայտարարություններ հնչել են, մեր տարածաշրջանն այնպիսին է, որ մշտապես այդ ռիսկը առկա է, սակայն մենք որպես պետություն պետք է քայլեր ձեռնարկենք, որպեսզի բանը էսկալացիայի ու ռազմական մեծ գործողություններին չհասնի»։
Կարծիքներ