ԱՄՆ-ում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 50 միլիոնը

ԱՄՆ-ում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 50 միլիոնը

ԱՄՆ-ում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 50,1 միլիոնի՝ Ջոն Հոփկինսի համալսարանի տվյալների համաձայն, որը հաշվարկում է դաշնային և տեղական իշխանությունների տեղեկատվության հիման վրա։

Համաճարակի սկզբից ԱՄՆ-ում գրանցվել է կորոնավիրուսային վարակի 50 119 574 դեպք, երկրում հիվանդության հետևանքով մահացել է 798 710 մարդ։

Դեկտեմբերից ամեն օր երկրում գրանցվել է վարակման ավելի քան 100 հազար դեպք, սա ամենաբարձր ցուցանիշն է վերջին երկու ամսվա ընթացքում։ Հիվանդության աճը սկսել է գրանցվել երկրում Գոհաբանության օրվա տոնակատարությունից հետո (նոյեմբերի 25), երբ միլիոնավոր ամերիկացիներ տոնակատարությունների են գնացել իրենց հարազատների և ընկերների մոտ:

Ընդհանուր առմամբ, ըստ համալսարանի տվյալների, աշխարհում գրանցվել է կորոնավիրուսային վարակի 270,7 միլիոն դեպք,5,3 միլիոն մարդ մահացել է հիվանդության հետևանքներից։ ԱՄՆ-ն այս երկու ցուցանիշներով շարունակում է առաջին տեղը զբաղեցնել երկրների շարքում։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում