Ճապոնացի դուդուկահար Յասուտակա Տարումին պարգևատրվել է ՀՀ ԿԳՄՍ նախարարության պատվոգրով
Ճապոնիայում հայ երաժշտական մշակույթն ակտիվորեն տարածելու գործում մեծ ներդրում ունենալու համար ճապոնացի դուդուկահար Յասուտակա Տարումին պարգևատրվել է ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության պատվոգրով:
Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Ճապոնիայում ՀՀ դեսպանատանը, փետրվարի 14-ին դեսպան Արեգ Հովհաննիսյանը ՀՀ դեսպանությունում պատվոգիր է հանձնել ճապոնացի երաժիշտին: Հանդիպմանը քննարկվել են նաև համատեղ ծրագրեր իրականացնելու հեռանկարները:
Դեսպանը շնորհավորել է Յասուտակա Տարումիին պատվոգրին արժանանալու կապակցությամբ և մաղթում նորանոր հաջողություններ:
Կարծիքներ