Չինաստանի հյուսիս-արևելքում ջրհեղեղի գոտում զոհվել է Շուլանի փոխքաղաքապետը և քաղաքական հանձնակատարը
Շուլան քաղաքի փոխքաղաքապետը և տեղի կայազորի քաղաքական կոմիսարը զոհվել են իրենց պարտականությունները կատարելիս ջրհեղեղի գոտում տեղակայված փրկարարական աշխատանքների ժամանակ։
Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը հայտնել է 14 մարդու մահվան և մեկ անհետ կորածի մասին: Հայտնի չէ, սակայն, թե այս թվի մեջ ընդգրկված են արդյոք մահացած փոխքաղաքապետն ու զինվորական հրամանատարը։
Տեղական իշխանությունները շարունակում են տուժած շրջաններից բնակչության տարհանումը։ Փրկարարական աշխատանքներում ներգրավվել է բանակը։
Կարծիքներ