Ինտերը 6 մլն եվրո կվճարի Զոմերի համար

Ինտերը 6 մլն եվրո կվճարի Զոմերի համար

Մյունխենի «Բավարիայի» 34-ամյա շվեյցարացի դարպասապահ Յան Զոմմերը 6 միլիոն եվրոյի դիմաց կտեղափոխվի Միլանի «Ինտեր»։ Այս մասին հայտնում է Armsport.am-ը՝ հղում անելով լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոյին։

Աղբյուրի փոխանցմամբ՝ իտալական ակումբը գումարը կվճարի երկու գործարքով։ Դարպասապահը Միլան կուղևորվի այսօր՝ օգոստոսի 6-ին: Վաղը կկայանա Զոմմերի բուժզննումը։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ շվեյցարացի դարպասապահը պայմանագիր կկնքի իտալական ակումբի հետ մինչև 2025 թվականի ամառ։

34-ամյա ֆուտբոլիստը «Բավարիա» է տեղափոխվել 2023 թվականի հունվարին 9 միլիոն եվրոյի դիմաց Մյոնխենգլադբախի «Բորուսիայից», որի կազմում հանդես էր գալիս 2014 թվականից: Մյունխենյան թիմի կազմում Յանը անցկացրել է 25 հանդիպում և դարձել Գերմանիայի չեմպիոն։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում