Գազ լինելու պարագայում վաղվանից Արցախում կվերսկսվի նախադպրոցական խմբերի ու բոլոր դասարանների ուսումնական գործընթացը

Գազ լինելու պարագայում վաղվանից Արցախում կվերսկսվի նախադպրոցական խմբերի ու բոլոր դասարանների ուսումնական գործընթացը

Անխափան գազամատակարարման պարագայում հունվարի 30-ից կվերսկսվի Արցախի Հանրապետության բոլոր հանրակրթական դպրոցների նախադպրոցական խմբերի (առանց սննդի, ժամը 9:00-13:00), 1-12-րդ դասարանների, արտադպրոցական (երաժշտական և արվեստի դպրոցներ, մարզադպրոցներ ու մանկապատանեկան ստեղծագործական կենտրոններ) և նախնական (արհեստագործական) ու միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների դասագործընթացը։

Այս մասին հայտնում են ԱՀ ԿԳՄՍ նախարարությունից՝ նշելով, որ գազամատակարարման խափանման դեպքում կվերսկսվեն միայն 9-12-րդ դասարանների դասերը, համապատասխան պայմաններում՝ հատուկ գրաֆիկով, որի վերաբերյալ կտրամադրվի լրացուցիչ տեղեկատվություն։

ԿԳՄՍ նախարարությունը տեղեկացնում է, որ համապատասխան կառույցների կողմից տարվում են աշխատանքներ բնական գազով ջեռուցվող ուսումնական հաստատություններում ջեռուցման համակարգերը վերափոխելու ուղղությամբ։

Նախարարությունից ծնողներին հորդորում են երեխաներին հագցնել տաք հագուստ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում