Ալիևը գոհ է Ղարաբաղում ռուս խաղաղապահների գործունեությունից
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ գոհ է Ղարաբաղում ռուս խաղաղապահների գործունեությունից, բացառությամբ փոքր միջադեպերի, իրավիճակը տարածաշրջանում կայուն է:
Ադրբեջանի ղեկավարի խոսքով՝ մնում են որոշակի հարցեր, որոնք սպասում են իրենց որոշմանը:
«Մասնավորապես, կա օտարերկրացիների հարցը, ովքեր պետք է թույլտվություն ստանան Ադրբեջանից մեր տարածք մեկնելու համար, որոնք այժմ գտնվում են ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտում: Չնայած Ղարաբաղ այցելող զբոսաշրջիկների թիվը կտրուկ նվազել է, որոշ օտարերկրացիներ դեռևս անօրինական մուտք են գործում մեր տարածք, ռուս խաղաղապահների տեղակայման վայրերում: Այս հարցը հանձնվել է Ռուսաստանի լիազոր մարմիններին՝ Պաշտպանության նախարարությանը, որպեսզի դրան վերջ տրվի», - նշել է Ալիևը: .
Կարծիքներ