Վերին Լարսի անցակետի վերակառուցումը կավարտվի 2022 թվականի 3 -րդ եռամսյակում
Վրաստանի հետ սահմանին գտնվող Վերին Լարսի անցակետի վերակառուցումը նախատեսվում է ավարտել 2022 թվականի 3 -րդ եռամսյակում, ինչը մի քանի անգամ կբարձրացնի դրա թողունակությունը։ ՏԱՍՍ-ի հաղորդմամբ՝ այդ մասին հայտնել են Հյուսիսային Կովկասի մաքսային վարչության մամուլի ծառայությունից:
Ինչպես նշվում է մամուլի ծառայությունում, վերակառուցման երկրորդ փուլը կբարձրացնի բեռնափոխադրումների կետի թողունակությունը` օրական 170 -ից մինչև 600 միավոր, ինչպես նաև ավտոբուսների համար` օրական 30 -ից 60 միավոր: Վերին Լարսի անցակետի վերակառուցմանը զուգահեռ աշխատանքներ կիրականացվեն Հյուսիսային Կովկաս-Անդրկովկաս հիմնական գազատարի վերանորոգման ուղղությամբ:
Կարծիքներ