Արթիկը ձեռք է բերել նոր բազմաֆունկցիոնալ կոմունալ ճանապարհային մեքենա
Հաշվի առնելով Արթիկի կլիմայական պայմանները՝ խիստ ձմեռն, ինչպես նաև քաղաքը փոշուց մաքրելու անհրաժեշտությունը, տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրի շրջանակներում, համայնքը ձեռք է բերել բազմաֆունկցիոնալ կոմունալ ճանապարհային մեքենա։
Այս մասին տեղեկացնում է Շիրակի մարզպետարանը:
39․8 մլն արժողությամբ ծրագրի 50 տոկոս համաֆինանսավորումն իրականացվել է պետության կողմից, գումարի 50 տոկոսը հատկացրել է համայնքը։ Արթիկում ձմռանը մաքրվում է 41,7 կմ ճանապարհահատված՝ շուրջ 80 փողոց ու նրբանցք։
Կարծիքներ