G7-ի երկրները հայտարարել են թվային արժույթները կարգավորելու անհրաժեշտության մասին
G7-ի ֆինանսների նախարարները եւ կենտրոնական բանկի ղեկավարները աջակցել են թվային արժույթները կարգավորելու անհրաժեշտությանը, ասվում է ԱՄՆ ֆինանսների նախարարության հայտարարության մեջ:
Գերմանիայի ֆինանսների նախարար Օլաֆ Շոլցը հանդիպումից հետո հանդես է եկել կտրուկ հայտարարությամբ, որում ընդգծել է իր մտահոգությունը վերջերս Diem վերանվանված՝ Facebook-ի Libra կրիպտոարժույթի Գերմանիայում եւ Եվրոպայում գործարկման թույլտվության վերաբերյալ:
G7-ի ֆինանսական պատասխանատուները քննարկել են «կրիպտոգրոհներին եւ այլ թվային ակտիվների փոփոխվող լանդշաֆտին» արձագանքման ընթացիկ միջոցառումները, ինչպես նաեւ ազգային իշխանությունների կողմից ձեռնարկվող միջոցառումները` չարամիտ նպատակներով եւ անօրինական գործողություններով դրանց օգտագործումը կանխելու համար»,- հայտարարել է ֆինանսների նախարարությունը: «G7-ում մեծ աջակցություն կա թվային արժույթները կարգավորելու անհրաժեշտությանը»,- ասվում է հայտարարության մեջ:
G7-ի պաշտոնյաները վերահաստատել են իրենց աջակցությունը թվային վճարների վերաբերյալ համատեղ հայտարարությանը, որում ասվում է, որ թվային վճարումները կարող են բարելավել ֆինանսական ծառայությունների հասանելիությունը եւ նվազեցնել անարդյունավետությունն ու ծախսերը, բայց դրանք պետք է «պատշաճ կերպով վերահսկվեն եւ կարգավորվեն»:
Հայտարարության մեջ ասվում է, որ G7-ի ֆինանսական ներկայացուցիչները քննարկել են նաեւ ներքին եւ միջազգային տնտեսական արձագանքները՝ COVID-19 համավարակին եւ կայուն գլոբալ վերականգնմանը հասնելու ռազմավարությանը:
Կարծիքներ