Ի՞նչ կար նախորդ շաբաթ Հայքում. Հրանտ Խաչատրյան
Հրանտ Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Ի՞նչ կար նախորդ շաբաթ Հայքում:
-> Գիտության կոմիտեն հայտարարեց գիտական խմբերի մեկնարկի և ամրապնդման այս տարվա մրցույթի արդյունքները: 17 թիմեր ստացան երեք տարվա ֆինանսավորում: Այս դրամաշնորհը հնարավոր եղավ իրականացնել այս տարվա գիտության բյուջեի ավելացման արդյունքում․ https://www.facebook.com/155966001134608/posts/4533108913420273/
-> Մաթեմատիկայի ինստիտուտում ավարտվեց երկու ամիս տևողությամբ ամառային դպրոց նվիրված մարկովյան շղթաներին (մաթեմատիկայի բարդ թեմաներ): Կազմակերպիչները և դասախոսները տարբեր երկրներում աշխատող հայ գիտնականներ էին: Դպրոցին մասնակցեցին տաս հոգի, որոնց մի մասի համար կրթաթոշակ տրամադրեց FAST հիմնադրամը․ https://www.facebook.com/FoundationFAST/posts/1445574059149262
-> Լոռու մարզի Դեբետ գյուղի COAF SMART կենտրոնում կայացավ SpaceCamp-2021 քառօրյա տիեզերական ճամբարը աշակերտների համար: Ֆինանսավորում էր Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը․ https://www.facebook.com/Hti.Armenia/posts/4146993518759607
-> Գիտելիքի օրը Գիտավանում (Ֆիզգորոդոկում) աշակերտներին գիտությամբ ոգևորելու մեծ միջոցառում տեղի ունեցավ: Գիտուժ նախաձեռնության էջում մեծ ամփոփիչ տեսանյութ կա․ https://www.facebook.com/gituzh.am/posts/2098656980287821
-> Հայտարարվեց, որ սեպտեմբերի 18-ին Լոռու Լեռնապատ գյուղում կկայանա արտակարգ իրավիճակներում օգտակար անօդաչու թռչող սարքերի մրցույթ: Կազմակերպում են Կարեն Վարդանյան կրթական հիմնադրամը, Արտակարգ իրավիճակների և Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունները, Ամերիկյան համալսարանն ու ԱՏՁՄ-ն․ https://www.facebook.com/events/2415466425264078/?ref=newsfeed
-> Հայաստանի հրթիռամոդելային ասոցիացիան հայտարարեց դպրոցներում նոր խմբակներ բացելու մասին․ https://www.facebook.com/armrocketry/posts/2101070590035416
-> Ավարտվեց Նպատակ նախաձեռնության ճարտարապետության ամառային դպրոցը, հրապարակել են ավարտական աշխատանքները․ https://www.facebook.com/NpatakPlatform/posts/358826882580196
-> Learning Mission նախաձեռնությունը, որ արդեն մի քանի հաջողված դասընթացներ են արել վիրավոր զինվորների համար, նախապատրաստվում են հաջորդ «կիսամյակին»: ԱՄՆ-ում ֆեյսբուքյան դրամահավաք են սկսել․ https://www.facebook.com/donate/334503175046030/334503198379361/
-> Սեպտեմբերի 5-ին Ապարանում հետաքրքիր միջոցառում իրականացրեց ԱրիԲասը, աշակերտներին ներկայացրեցին տարբեր կրթական նախաձեռնություններ, հետաքրքիր բնագիտական փորձեր և այլն: Մի օրինակ․ https://www.facebook.com/events/5884674001603461/
-> Կիև քաղաքում բացվեց Թումո․ https://medialab.am/182064/?
-> Մարզերի Երեխաները Մարզերում նախաձեռնության մասին շատ եմ գրել: Նախորդ շաբաթ ՄԵՄ-ի մասնակից մի շարք աշակերտներ հյուրընկալվել էին Simply Technologies ընկերությունում․ https://www.facebook.com/.../a.26274605.../5942302002508766/ Աշակերտներին բարձր տեխնոլոգիական ընկերություններում հյուրընկալելը հիանալի ձևաչափ է, մասշտաբայնացնելու կարիք կա:
-> Մաթեմիկ ՀԿ-ն, որ մարզերի երեխաների համար մաթեմատիկայի դասեր ու ճամբարներ էր անում, նոր դրամահավաք է սկսել ապագա ծրագրերի համար․ https://www.facebook.com/donate/942900212956520/4259420814141792/
-> Գյումրու տեխնոլոգիական կենտրոնը ևս մեկ ծրագրավորման անվճար դասընթաց է կազմակերպում պատերազմին մասնակցած զինվորների և կամավորների համար․ https://www.facebook.com/.../a.14703491.../2893069357576512/
-> Գյումրիում NeoGraph Games ընկերություն կա, որտեղ փնտրում են խաղերի ծրագրավորող․ https://www.facebook.com/photo/?fbid=1566428767082237&set=a.286327071759086
-> Բիզնեսի աշխարհից, Գլենդել քաղաքում բացվեց «Մանթաշով» գործարարների միության ամերիկյան մասնաճյուղը https://www.facebook.com/mantashoveu/posts/4453217848094119? Միության նախագահ Վահրամ Միրաքյանը շաբաթվա ընթացքում նյութեր էր հրապարակում տարբեր ամերիկահայ գործարարների մասին, որ ներդրումներ են անում Հայաստանում․ https://www.facebook.com/photo/?fbid=4424119277634299&set=a.422349354477998
-> Հայաստանում գրասենյակ ունեցող միջազգային DataArt ընկերությունը գնեց հայկական SFL ընկերությանը․ https://itel.am/am/news/13104?
-> Dzook ընկերությունը հայտնեց, որ Snapchat ընկերության հետ համագործակցություն են սկսել․ https://www.facebook.com/photo/?fbid=10161210135024816&set=a.10150146340964816
-> Գերմանիայից մի քանի տասնյակ զբոսաշրջության ոլորտի մասնագետներ Հայաստանում մասնակցում են ֆորումի, որի նպատակը Գերմանիայից Հայաստան տուրիստական հոսքերը մեծացնելու հնարավորությունները պարզելն է․ https://mineconomy.am/news/2370?
-> Զինվորի տունը և Ազնավուրի հիմնադրամը վիրավոր զինվորների բիզնես նախաձեռնությունների դրամաշնորհ էին հայտարարել: Նախորդ շաբաթ հայտնեցին, որ ևս 9 բիզնես նախագիծ կստանա ֆինանսավորում: Սկզբից էլ պարզ էր, որ լավ բիզնես նախագծերը ավելի շատ են, քան առկա ֆինանսավորումը․ https://www.facebook.com/wounded.heroes/posts/2467357533409064
-> Ավարտվեց Սփյուռքի գրասենյակի իԳործ ծրագրի առաջին տարին, որի շրջանակներում 19 տարբեր երկրներից 55 սփյուռքահայեր եկան և աշխատեցին ՀՀ պետական մարմիններում: Առնվազն 14-ը որոշել են մնալ Հայաստանում և շարունակել աշխատանքը: Արդեն սկսվում է երկրորդ տարին, նոր մարդկանցով: Ամփոփիչ տեսանյութ էր պատրաստել առաջին ալիքը․ https://www.facebook.com/lurer1tv/posts/1051578369014731
-> Շատ հետաքրքիր նախաձեռնություն տեսա ԱՄՆ-ում բնակվող հայերի կողմից: Ստեղծել են Զարկ հարթակը, որտեղ ԱՄՆ-ում աշխատող մարդիկ կարող են գրանցել իրենց բանկային հաշիվը, և ծրագիրը իրենց կատարած ամեն գործարքից ավտոմատ մի քանի ցենտ կփոխանցի նախորոք ընտրված հայկական նախաձեռնությանը (1000+, ՈՄԱ և այլն): Շատ հարմարավետ գործիք է: Նախորդ շաբաթ գրեցին մի մեծ գործարքից մեծ փոխանցում ստանալու մասին․ https://www.facebook.com/.../a.136669618.../324336086147495/
#շաբաթըՀայքում»,- գրել է նա:
Կարծիքներ