Գավին կարող է անվճար հեռանալ Բարսելոնայից
Գավին կարող է հաջորդ ամռանը հեռանալ «Բարսելոնայից» ազատ գործակալի կարգավիճակով: Այս մասին գրում Armsport.amը։
Ըստ The Athletic-ի՝ 2022 թվականի սեպտեմբերին ստորագրված պայմանագիրը ներառում է կետ, որը թույլ է տալիս իսպանացուն հեռանալ առանց փոխհատուցման, եթե մինչև 2023 թվականի հունիսի 30-ը գրանցված չլինի որպես հիմնական թիմի խաղացող:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ դատարանն ապօրինի է ճանաչել պայմանագրի գրանցումը և Գավին նորից երիտասարդական թիմի խաղացողի կարգավիճակում է։
Կատալոնական ակումբի ներկայացուցիչները The Athletic-ին ասել են, որ մտադիր են բողոքարկել որոշումը, քանի որ վստահ են, որ ժամանակին կատարել են բոլոր անհրաժեշտ իրավական ընթացակարգերը:
Կարծիքներ