Կոնտեն շատ անկեղծ ու բաց ասուլիս տվեց․ Հոյբերգ
«Տոտենհեմի» կիսապաշտպան Պյեր-Էմիլ Հեյբյերգը մեկնաբանել է թիմի գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեի խոսքերը։ Իտալացի մասնագետը հրապարակավ քննադատել է լոնդոնցիների ֆուտբոլիստներին՝ նրանց անվանելով եսասեր։ Այս մասին գրում է Armsport.am-ը։
«Կարծում եմ, որ մենք բոլորս լսել ենք Կոնտեի մեկնաբանությունները: Նա շատ անկեղծ ու շատ բաց ասուլիս տվեց։ Դա պայմանավորված է նրանով, որ նա դժգոհ է: Մենք ստիպված չէինք լինի լսել դա, եթե լինեինք Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչում և Անգլիայի գավաթի կիսաեզրափակիչում։ Ցավոք սրտի, մենք չենք հասել այն արդյունքներին, ինչ ակնկալում էինք։ Մենք դեռ այնտեղ ենք, որտեղ ցանկանում ենք լինել Պրեմիեր լիգայում, բայց դա դժվար է»,- Հոյբյերգի խոսքերն է մեջբերում BBC-ն։
Մարտի 20-ին հաղորդվեց, որ «Տոտենհեմը» այս շաբաթ կազատի Կոնտեին ակումբի գլխավոր մարզչի պաշտոնից։ 28 տուրից հետո թիմը 49 միավորով 4-րդն է Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակում:
Կարծիքներ