Մահացել է լրագրող Արմեն Դուլյանը
Մահացել է լրագրող, հեռուստամեկնաբան, ռադիոմեկնաբան Արմեն Դուլյանը։ Երեկ նրա ինքնազգացողությունը կտրուկ վատացել է, տեղափոխել են հիվանդանոց, սակայն կյանքը փրկել չի հաջողվել:Այս մասին գրում է Sputnik Արմենիա-ն։
Մայիսին նա կդառնար 72 տարեկան։
Աշխատել է Հայաստանի հեռուստակայաններում, տեղական ու միջազգային ռադիոկայաններում, հոդվածներ է տպագրել պարբերական մամուլում։
Կարծիքներ