Մեգան Մարքլը` թագավորական ընտանիքի ամենահայտնի անդամ
39-ամյա Սասեքսի դքսուհի Մեգան Մարքլը ճանաչվել է բրիտանական թագավորական ընտանիքի ամենահանրաճանաչ անդամը։ Նրա ժողովրդականությունը վարկանիշը կազմել է 14,5%: Այսպիսով, նա առաջ է անցել Քեյթ Միդլթոնից, որը հավաքել է 14,4 տոկոս, եւ Եղիսաբեթ 2-րդ թագուհուն ՝ 14,3 տոկոս արդյունքով:
Նման արդյունքները միանգամայն բացատրելի են։ Այս տարվա սկզբին Մեգան Մարքլը եւ նրա ամուսին արքայազն Հարրին, հայտարարել էին իրենց թագավորական լիազորություններից հրաժարվելու մասին եւ տեղափոխվել ԱՄՆ: Չնայած այս տարի դքսուհին չի մասնակցել թագավորական միջոցառումներին, նա հաճախ է հայտնվել զումի տեսաժապավենների վրա՝ շարունակելով ակտիվ հասարակական եւ բարեգործական գործունեություն ծավալել:
Հետաքրքիր է, որ արքայազն Հարրիի ժողովրդականությունը, երբ նա վայր է դրել թագավորական լիազորությունները, այս տարի նվազել է: Այնուամենայնիվ, նա առաջ է անցել իր ավագ եղբայր արքայազն Ուիլյամից եւ այդ ցուցակում զբաղեցրել է չորրորդ տեղը:
Իսկ թագավորական ընտանիքի ամենահանրաճանաչ անդամը Ելիզաբեթա Երկրորդ թագուհու որդին ՝ արքայազն Էնդրյուն հավաքել է 8 տոկոս:
Արդյունքները ստացվել են YouGov-ի, Google-ի եւ Instagram-ի որոնման հարցումներից, որոնք վերլուծել է OnBuy կայքը: Instagram-ում, ի դեպ, մյուսներից ավելի հայտնի է Քեյթ Միդլթոնը:
Կարծիքներ