Առաջարկում եմ Փաշինյանին՝ Ալիևին հրավիրի կամ Ծովագյուղ, կամ Նորատուս. կամավորական Արման Վարդանյան

Առաջարկում եմ Փաշինյանին՝ Ալիևին հրավիրի կամ Ծովագյուղ, կամ Նորատուս. կամավորական Արման Վարդանյան

Կամավորական Արման Վարդանյանը Ֆեյսբուքի իր էջում անդրադարձել է  Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությանը, թե ինքը պատրաստ է հանդիպել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ Մոսկվայում կամ ցանկացած այլ վայրում:

Վարդանյանը, մասնավորապես, գրել է.

«Առաջարկում եմ Փաշինյանին՝ Ալիևին հրավիրի կամ Ծովագյուղ, կամ Նորատուս»:

Հիշեցնենք, որ Ալիևը  ТАСС-ին տված հարցազրույցում հայտնել է, որ պատրաստ է բանակցությունների:

«Մենք միշտ պատրաստ ենք հանդիպել Մոսկվայում և ցանկացած այլ վայրում, որպեսզի գտնենք կարգավորման ուղիներ»,- ասել է Ադրբեջանի նախագահը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում