ԱԺ հանձնաժողովը հավանություն է տվել ԿԲ-ի խորհրդի անդամի թեկնածուի առաջադրմանը

ԱԺ հանձնաժողովը հավանություն է տվել ԿԲ-ի խորհրդի անդամի թեկնածուի առաջադրմանը

ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը քննարկել է Կենտրոնական բանկի խորհրդի անդամի թափուր պաշտոնի համար ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության կողմից ներկայացված Լևոն Սահակյանի թեկնածության և Ազգային ժողովին այդ պաշտոնում թեկնածու առաջարկելու մասին հարցը:

Լևոն Սահակյանի կենսագրական տվյալներն ու մասնագիտական հմտությունները ներկայացրել է հանձնաժողովի նախագահ Գևորգ Պապոյանը:

Նա կարևորել է Կենտրոնական բանկի խորհրդի գործունեությունը և նշել, որ կառույցին անհրաժեշտ են ինչպես գիտական, այնպես էլ գործնական փորձառնություններ ունեցող մարդիկ:

Կենտրոնական բանկի խորհրդի անդամի թեկնածուն համոզմունք է հայտնել, որ տարիների ընթացքում ձեռք բերած մասնագիտական և ակադեմիական աշխատանքային փորձը լավագույն ձևով կկարողանա օգտագործել ԿԲ խորհրդի անդամի կարգավիճակում:

Լևոն Սահակյանն անդրադարձել է համակարգի առկա իրավիճակին, խոսել ֆինանսական կայունության և գնաճի մասին:

Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել քննարկված հարցին:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում