Զելենսկին Ազատության շքանշան է հանձնել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Ազատության շքանշան է հանձնել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին: Այս մասին հաղորդվում է պետության ղեկավարի պաշտոնական կայքում:
Պետական մրցանակը շնորհվում է երկրի ինքնիշխանության և անկախության հաստատման, ժողովրդավարության զարգացման, ինչպես նաև մարդու և քաղաքացու սահմանադրական իրավունքների և ազատությունների պահպանման գործում ակնառու ծառայությունների համար:
Հանդիպման ընթացքում Զելենսկին վստահություն է հայտնել, որ նույնիսկ Գերմանիայի նոր կանցլերի ընտրվելուց հետո Մերկելը կմնա իր երկրի և Եվրոպայի քաղաքական կյանքի ակտիվ մասնակիցը:
«Իմացեք, որ ամեն դեպքում, ցանկացած կարգավիճակում և ցանկացած պահի դուք միշտ ողջունելի հյուր եք լինելու Ուկրաինայում: Շնորհակալություն»,- ասել է Ուկրաինայի առաջնորդը:
Կարծիքներ