Ուկրաինան ԵՄ-ին կոչ է արել քայլեր ձեռնարկել «Հյուսիսային հոսք-2»-ի դեմ
Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիգալը Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ հանդիպման ժամանակ ԵՄ-ին կոչ է արել քայլեր ձեռնարկել «Հյուսիսային հոսք-2»-ի դեմ, գրում է lenta.ru-ն՝ հղում անելով Ուկրաինայի կառավարական կայքում տարածված հաղորդագրությանը։
Ուկրաինայի վարչապետը հավելել է, որ Կիևը հույս է հայտնել, որ իրենց երկրի կարգավիճակը կպահպանվի որպես գազի փոխադրող և մատակարար դեպի ԵՄ։
Վարչապետը նշել է նաև, որ «Հյուսիսային հոսք-2»-ը ուղիղ սպառնալիք է ներկայացնում Ռուսաստանի կողմից՝ ԵՄ անդամ երկրների աշխարհաքաղաքական կարգավիճակին։
Կարծիքներ