Ֆյուրին հաղթեց Վայլդերին երրորդ մենամարտում և պաշտպանեց WBC-ի աշխարհի չեմպիոնի տիտղոսը
Բրիտանացի Թայսոն Ֆյուրին պաշտպանեց բռնցքամարտի համաշխարհային խորհրդի ծանր քաշային կարգի տիտղոսը: Նևադա նահանգի Լաս Վեգաս քաղաքում 12 ռաունդանոց մենամարտում Ֆյուրին 11-րդ տուրում տեխնիկական նոկաուտով պարտության մատնեց ամերիկացի Դեոնտեյ Վայլդերին:
Բռնցքամարտիկները հանդիպեցին երրորդ անգամ: Առաջին մենամարտը, որը տեղի է ունեցել 2018 թվականի դեկտեմբերին, ավարտվել է ոչ-ոքի: Երկրորդ մենամարտում, որն անցկացվել է 2020 թվականի փետրվարին, Ֆյուրին հաղթեց տեխնիկական նոկաուտով 7-րդ ռաունդում և նվաճեց WBC գոտին: Երրորդ հանդիպումը պետք է կայանար անցյալ տարի, սակայն մի քանի անգամ հետաձգվեց:
Կարծիքներ