Գերմանիան հետաքննում է Լուկաշենկոյի մասնակցությունը անօրինական միգրանտներին ԵՄ տեղափոխելու գործում

Գերմանիան հետաքննում է Լուկաշենկոյի մասնակցությունը անօրինական միգրանտներին ԵՄ տեղափոխելու գործում

Գերմանիայի իշխանությունները հետաքննում են Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի մասնակցությունը Գերմանիա անօրինական միգրանտների տեղափոխման գորշում: Այդ մասին կիրակի օրը հայտնել է Bild am Sonntag թերթը՝ հղում անելով աղբյուրներին:

Գերմանացի քննիչները կարծում են, որ պետական ​​մակարդակով կազմակերպված միգրանտների փոխադրման միջոցով Լուկաշենկոն, իբր, ցանկանում է շանտաժի ենթարկել Եվրոպային՝ Մինկսի հանդեպ պատժամիջոցները հանելու համար:

Ըստ ԳԴՀ դաշնային ոստիկանության տվյալների՝ օգոստոսի սկզբից գրեթե 4000 օտարերկրացիներ անօրինական ճանապարհով Գերմանիա (Լեհաստանով) են հասել Բելառուսից, որից 1,183 -ը միայն հոկտեմբերի առաջին շաբաթվա ընթացքում: Դրանք հիմնականում սիրիացիներն ու իրաքցիներն են:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում