Ոստիկանապետի հրամանով՝ Էրեբունու ոստիկանապետն ազատվել է զբաղեցրած պաշտոնից և նշանակվել այլ պաշտոնի
յսօր, հուլիսի 15-ին ՀՀ ոստիկանության պետ, Ոստիկանության գնդապետ Վահե Ղազարյանը հրամաններ է ստորագրել, որոնցով կադրային փոփոխություններ են տեղի ունեցել Ոստիկանությունում։
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ՀՀ ոստիկանապետի հրամանով՝ Խորեն Բարխոյանն ազատվել է Ոստիկանության Էրեբունու բաժնի պետի պաշտոնից և Վ․ Ղազարյանի մեկ այլ հրամանով՝ նշանակվել Ոստիկանության Կոտայքի մարզային վարչության պետի օպեր գծով տեղակալ։
ՀՀ ոստիկանապետի մեկ այլ հրամանով Արմեն Հարությունյանը նշանակվել է Ոստիկանության Ապարանի բաժնի պետ, ով օրեր առաջ Վ․ Ղազարյանի մեկ այլ հրամանով ազատվել էր Ոստիկանության Թումանյանի բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից։
Վ․ Ղազարյանի մեկ այլ հրամանով՝ Վահե Մուշեղյանը նշանակվել է Ոստիկանության Տավուշի մարզային վարչության պետի օպեր գծով տեղակալ։
Կարծիքներ