Այնթապից 4 անձ բերման է ենթարկվել՝ բռնություն գործադրելու կասկածանքով

Այնթապից 4 անձ բերման է ենթարկվել՝ բռնություն գործադրելու կասկածանքով

 Ոստիկանության Մասիսի բաժին բերման է ենթարկվել 4 անձ, այդ թվում՝ Այնթապի գյուղապետ Կարեն Սարգսյանը, որը նաև «Դավիթ Համբարձումյան» դաշինքի ավագանու թեկնածուներից է:

ՀՀ ոստիկանության լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը «Հայկական ժամանակի» հետ զրույցում հայտնել է, որ վերջիններս բերման են ենթարկվել ՀՀ քրեական օրենսգրքի 149.2 հոդվածի (տեղամասային կենտրոնում կամ դրա մուտքին հարող տարածքում բռնություն գործադրելը կամ բռնություն գործադրելու սպառնալիքը) կասկածանքով:

 Այնթապ համայնքում այսօր ևս ՏԻՄ ընտրություններ են:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում