ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել Չինաստանի 14 պաշտոնյաների նկատմամբ
ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել Չինաստանի 14 պաշտոնյաների նկատմամբ, հայտնում է ԱՄՆ ֆինանսների նախարարությունը: Այս քայլը ուղղված է Ժողովրդական ներկայացուցիչների համաչինական կոնգրեսի անդամներին:
Անցյալ ամիս Պեկինի կողմից աջակցվող Հոնկոնգի կառավարությունն իր օրենսդիր մարմնից հեռացրել էր ընդդիմության չորս անդամների այն բանից հետո, երբ Չինաստանի խորհրդարանը քաղաքային իշխանություններին նոր լիազորություններ էր տրամադրել: Այս քայլը Հոնկոնգում դեմոկրատական ընդդիմության օրենսդիրների զանգվածային հրաժարականների պատճառ է դարձել:
Կարծիքներ