Լոռու մարզում տղամարդը բեռնատարի վրայից ընկել և տեղում մահացել է
Օգոստոսի 21-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 20:30-ի սահմաններում, Տաշիր քաղաքից դեպի Բլագադարնոյե գյուղի սկզբնամասում, Վանաձորի բնակիչ, 23-ամյա Գարեգին Մանուկյանի վարած՝ խոտով բարձված, ԳԱԶ-53 մակնիշի ավտոմեքենան ընթանալիս, խոտի վրա նստած, Դաշտադեմ գյուղի բնակիչ, 36-ամյա Ահարոն Թանգամյանը՝ ըստ նախնական տեղեկությունների, վայր է ընկել,- հայտնում է shamshyan.com-ը:
Ընկնելու հետևանքով Ա. Թանգամյանը տեղում մահացել է:
Փաստի առթիվ քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում:
Կարծիքներ