Մերկելը մտադիր է ինքնակենսագրական գիրք գրել. Spiegel

Մերկելը մտադիր է ինքնակենսագրական գիրք գրել. Spiegel

Գերմանիայի նախկին կանցլեր Անգելա Մերկելը մտադիր է գիրք գրել, որտեղ կներկայացվի իր կենսագրությունը, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Der Spiegel-ը:

Լրատվականի տեղեկություններով՝ գիրքը գրելու ընթացքում ներգրավված կլինի Գերմանիայի կառավարության նախկին ղեկավարի մերձավոր Բայեթե Բաումանը, որը երկար տարիներ շարունակ եղել է Մերկելի խորհրդականը: «Կանցլերը չի ցանկանում պատմել իր ամբողջ կյանքը: Նա կցանկանար բացատրել հիմնական քաղաքական որոշումներն իր խոսքերով եւ հենվելով սեփական կենսափորձի վրա»,-պատմել է Բաումանը:

Ընդ որում՝ նշվում է, որ գրքի մեջ կներառվեն առանցքային թեմաներ, ինչպես ֆինանսական ու միգրացիոն ճգնաժամերն ու կոնորավիրուսի համավարակը: Ինչպես ակնկալվում է, ինքնակենսագրությունը գրելու համար Մերկելին 2-3 տարի կպահանջվի:

Միեւնույն ժամանակ, ինչպես ընդգծել է Բաումանը, կենսագրությունը կազմելիս ուրիշ հեղինակներ չի նախատեսվում ներգրավել: «[Նախկին] կանցլերն ու ես համոզված ենք, որ, եթե մենք գրենք այդ գիրքը, ապա մենք կանենք դա երկուսով, առանց «ուրվական-հեղինակների», պատմաբանների ու լրագրողների»,-եզրակացրել է նա:

Չորեքշաբթի սոցիալ-դեմոկրատ Օլաֆ Շոլցը դարձել է Գերմանիայի նոր կանցլերը: Նրա օգտին քվեարկել է Բունդեսթագի 395 պատգամավոր, դեմ է ներկայացել 303-ը: ԳԴՀ նախագահ Ֆրանկ Վալտեր Շթայնմայերը շնորհել է Շոլցին կանցլերի պաշտոնում նշանակվելու մասին պաշտոնական հավաստագիր, եւ Շոլցը մասնակցել է երդմնակալությանն իր կառավարության նախարարների հետ: Այդկերպ, Մերկելի կառավարման 16-ամյա շրջանն ավարտվել է:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում