Ֆրանսիայում զանգվածային հեղեղումներ են․ կադրեր են հրապարակվել
Ֆրանսիայում Ատլանտյան Պիրենեյների դեպարտամենտում զանգվածային ջրհեղեղներ են տեղի ունեցել։ Այս մասին հայտնում է BFM TV-ն։
Հինգշաբթի լույս ուրբաթ գիշերը տարածաշրջանում տեղացել է անձրևի երկու-երեք շաբաթյա նորման։
Տեղական գետում ջրի մակարդակը մոտեցել է պատմական ռեկորդին։ Սպասվում է, որ այն կգերազանցի 6 մետրը։
Ատլանտյան Պիրենեյներում քաղաքային պաշտպանության ծրագիր է ներդրվել բնակիչների համար վտանգը չեզոքացնելու համար։
Կարծիքներ