Ամերիկացի փորձագետն ասել է, որ Ռուսաստանը գերտերություն է, և ժամանակն է, որ Արևմուտքը գիտակցի դա։
Ռուսաստանը միջազգային ասպարեզում գերտերություն է, այլ ոչ թե անկում ապրող երկիր, ինչպես դա բնորոշում է արևմտյան մամուլը, և դա պետք է գիտակցի ԱՄՆ-ը։ ՏԱՍՍ-ի հաղորդմամբ՝ այս մասին ասվում է միջազգային հարաբերությունների ամերիկացի պրոֆեսոր Էնդրյու Լեթեմի կիրակի օրը The Hill թերթի էլեկտրոնային տարբերակում հրապարակված հոդվածում ։
Նա ընդգծում է, որ Ռուսաստանի անկման մասին հաղորդագրությունները խիստ ուռճացված են։
«Ռուսաստանի փլուզման մասին հեքիաթները զարմանալի հետևողականությամբ են տարածվել Խորհրդային Միության փլուզումից ի վեր՝ ուղիղ երեք տասնամյակ առաջ դեկտեմբերի 25-ին: Գերտերության պատվանդանից ընկնելուց հետո Խորհրդային Միության իրավահաջորդ պետությունը պարբերաբար բնութագրվում է որպես «մարող ուժ»,-գրում է պրոֆեսորը:
«Սակայն, նման բնութագրերը խիստ ապակողմնորոշիչ են, իսկ Ռուսաստանի անկման առասպելը հենց առասպել է»,- ընդգծում է քաղաքագետը։ «Իրոք, նրանք բոլորովին սխալվում են: Ռուսաստանն այլևս այն աշխարհաքաղաքական երկիրը չէ, որը գտնվում է փլուզման եզրին, ինչպես եղել է հետխորհրդային ժամանակաշրջանում: Իրականում ամեն ինչ լրիվ հակառակն է. Եթե անաչառ և հանգիստ նայեք քաղաքական պրագմատիզմով, ապա Ռուսաստանը միանշանակ գերտերություն է՝ երկիր, որն ունի և՛ ազգային հզորության նշանակալի գործիքներ, և՛ դրանք օգտագործելու ցանկություն»,- նշում է պրոֆեսորը։
Կարծիքներ