Լողորդները մեկնարկում են Եվրոպայի առաջնությունում
Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում մեկնարկում է Եվրոպայի առաջնությունը, որտեղ Հայաստանն ունի 9 մասնակից:
Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ը: Հայաստանից կմասնակցեն լողորդներ Արմինե Ավետիսյանը, Վարսենիկ Մանուչարյանը, Անի Պողոսյանը, Արման Վահանյանը, Արթուր Բարսեղյանը, Վլադիմիր Մամիկոնյանը, Էդվարդ Ճաղարյանը , ջրացատկորդներ Վլադիմիր Հարությունյանը և Վարդան Բայանդուրյանը:
Ծրագրում ընդգրկված են նաև արտիստիկ (սինքրոն) և բաց ջրում լողաոճերը:
Առաջնությունը կավարտվի մայիսի 23-ին:
Կարծիքներ