Դու մո՞մ էիր բռնել. Կիրկորովն արձագանքել է Մարգարիտա Սիմոնյանի հայտարարությանը (տեսանյութ)

Դու մո՞մ էիր բռնել. Կիրկորովն արձագանքել է  Մարգարիտա Սիմոնյանի հայտարարությանը (տեսանյութ)

Ռուսական էստրադայի աստղային ներկայացուցիչ Ֆիլիպ Կիրկորովն արձագանքել է RT-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանի հայտարարությանն առ այն, որ հումորիստ, հեռուստահաղորդավար Մաքսիմ Գալկինը միասեռական է, որն ամուսնացել է տարեց կնոջ հետ հանուն կարիերայի և հարստության:

Կիրկորովն ինստգրամյան էջում հրապարակել է տեսաուղերձ, որում ասել է.«Ես ավելի ու ավելի եմ ուշադրություն դարձնում միմյանց նկատմամբ աճող ներքին ագրեսիվությանը։ Մտածեք, ի վերջո, սա հենց այն է, ինչ ուզում են մեր արևմտյան, այսպես ասած, «գործընկերները»։

Մենք բազմազգ ժողովուրդ ենք։ Իսկ հիմա, երբ տեսնում եմ տարբեր հայացքների տեր մարդկանց խարանումը, դառնություն եմ զգում։ Դուք՝ վհուկների որսորդներդ, միայն խորացնում եք ներքին պառակտումը... Մարգարիտա Սիմոնյանը շատ տհաճ արտահայտվեց իմ գործընկերներ Մաքսիմ Գալկինի և Ալլա Պուգաչովայի մասին։ Ինչո՞ւ: Դու մո՞մ էիր բռնել, որպեսզի նվաստացնես նրանց ընտանիքը։ Ինչպե՞ս պետք է Ալլայի և Մաքսիմի երեխաները նայեն քեզ: Ինչպե՞ս են նրանք նայելու իրենց հայրենիքին, որտեղ այդքան կատաղի քննադատում են իրենց ծնողներին։ Ո՞վ է քեզ իրավունք տվել մարդկանց այդպես նվաստացնել։ Դու լրագրող ես, ոչ թե անպարկեշտ պառավ շուկայում, որը տարածում է ասեկոսեների ու բամբասանքի կեղտերը... Համոզված եմ, որ կլինեն մարդիկ, որոնք կցանկանան քրքրել քո անձնականը: Բոլորն էլ մեղքեր ունեն, մենք սուրբ չենք։ Եթե մեր երկրում յուրաքանչյուր մարդ մտածի այս մասին, ապա մեզ համար մի փոքր ավելի հեշտ կլինի ապրելը»,- ասել է երգիչը։

Կիրկորովի հետևորդներն աջակցել են նրան՝ նշելով, որ ամեն ինչ ճիշտ է։

Հիշեցնենք, որ Ուկրաինայում ՌԴ հատուկ ռազմական գործողության մեկնարկից հետո Պրիմադոննան և Գալկինը տեղափոխվել են Իսրայել: Օրերս Գալկինը, մեկնաբանելով Ուկրաինայում հատուկ ռազմական գործողությունը, հայտարարել էր, որ Ռուսաստանը վայրագություններ է անում ուկրաինական հողերում, բայց միևնույն ժամանակ իրեն անմեղ է ներկայացնում ժողովրդի աչքում։





 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում