Մահացել է ռուսական սերիալների աստղ Ալեքսանդր Վորոբյովը

Մահացել է ռուսական սերիալների աստղ Ալեքսանդր Վորոբյովը

Կյանքի 59-րդ տարում մահացել է Ռուսաստանի վաստակավոր արտիստ Ալեքսանդր Վորոբյովը։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել են Մոսկվայի թատրոնի մամուլի ծառայությունից։

Թատրոնի ներկայացուցչի խոսքով՝ դերասանը մահացել է երկարատեւ հիվանդությունից հետո։ «Դա Covid չէ», - հավելել են մամուլի ծառայությունում:

Վորոբյովը ծնվել է 1962թ․-ին։ Նկարահանվել է ավելի քան 50 ֆիլմերում։ Վերջին շրջանում նրա աշխատանքներից ամենանշանակալի դերերն են դարձել «Տեղամաս», «Գայլերի ամառ», «Անհետացածները», «Հիմարի օր», «Գրոմովները․ հույսի տունը» հեռուտասերիալներում ու ֆիլմերում կերտած կերպարները։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում