Մուշավան գյուղ տանող ճանապարհին ավտոմեքենա է շրջվել

Մուշավան գյուղ տանող ճանապարհին ավտոմեքենա է շրջվել

Հունիսի 26-ին, ժամը 08։38-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Ջրվեժ գյուղի կամրջից դեպի Մուշավան գյուղ տանող ճանապարհահատվածին տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան շրջվել է․ անհրաժեշտ է փրկարարների օգնություն: 

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում