Պակիստանի հյուսիս-արևմուտքում չորս զինյալ է սպանվել

Պակիստանի հյուսիս-արևմուտքում չորս զինյալ է սպանվել

Պակիստանի անվտանգության ուժերը Հյուսիսային Վազիրիստան շրջանում սպանել են չորս ծայրահեղականների։ Այս մասին շաբաթ օրը հայտնել է Geo.tv ալիքը՝ երկրի պաշտպանության նախարարության հասարակայնության հետ կապերի միջգերատեսչական ծառայությանը հղումով։

Նրա խոսքով՝ գրոհայինները ոչնչացվել են Պակիստանի հատուկ ջոկատայինների հակաահաբեկչական գործողության ժամանակ, որը տեղի է ունեցել շրջանի կենտրոնական մասում գտնվող Դոսալի շրջանում։ Ուժայինների կողմից զոհեր և վիրավորներ չկան։ Բախման վայրից առգրավվել է զենք-զինամթերք։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում