Դատախազությունը պահանջում է անվավեր ճանաչել ՊՆ-ի և Մայր Աթոռի միջև 2018-ին կնքված նվիրատվության պայմանագիրը

Դատախազությունը պահանջում է անվավեր ճանաչել ՊՆ-ի և Մայր Աթոռի միջև 2018-ին կնքված նվիրատվության պայմանագիրը

ՀՀ գլխավոր դատախազությունը հայցադիմում է ներկայացրել՝ պահանջելով անվավեր ճանաչել ՀՀ պաշտպանության նախարարության և Հայ առաքելական սուրբ եկեղեցու միջև կնքված նվիրատվության պայմանագիրը, որով նախարարությունը եկեղեցուն շենք–շինություններ և հողատարածք է նվիրել:

Այդ մասին տեղեկություն է առկա «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգում։

Դատախազությունը հայցադիմումը ՀՀ հակակոռուպցիոն դատարան ներկայացրել է 2025 թ. հուլիսի 30-ին:

Խոսքը վերաբերում է ՀՀ կառավարության 2018 թ. մարտի 29-ի «Հայաստանյաց Առաքելական Սուրբ Եկեղեցուն» (Մայր Աթոռ սուրբ Էջմիածին) գույք նվիրելու մասին որոշմանը:

Ըստ այդ որոշման` ՀՀ պաշտպանության նախարարությանն ամրացված` Տավուշի մարզի Գետահովիտ գյուղի վարչական տարածքում գտնվող և պետական սեփականություն հանդիսացող 10518.2 քառ. մետր մակերեսով, 518 221 դրամ հաշվեկշռային արժեքով շենք-շինություններն անհատույց օգտագործման իրավունքով նվիրվել են Հայ առաքելական սուրբ եկեղեցուն:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում