Պետդեպարտամենտը հավանություն է տվել Ինդոնեզիային մոտ 14 միլիարդ դոլարով F-15 կործանիչների հնարավոր վաճառքին

Պետդեպարտամենտը հավանություն է տվել Ինդոնեզիային մոտ 14 միլիարդ դոլարով F-15 կործանիչների հնարավոր վաճառքին

Պետդեպարտամենտը հավանություն է տվել 13,9 միլիարդ դոլար արժողությամբ F-15 կործանիչների և հարակից սարքավորումների վաճառքին Ինդոնեզիային, հայտնել է Պաշտպանական անվտանգության համագործակցության գործակալությունը: Այն պատասխանատու է միջկառավարական պայմանագրերով արտասահման ռազմական տեխնիկայի և զենքի մատակարարման համար։

«Առաջարկվող գործարքը կնպաստի ԱՄՆ արտաքին քաղաքականության և ազգային անվտանգության նպատակներին՝ ուժեղացնելով տարածաշրջանում կարևոր գործընկերոջ անվտանգությունը: ԱՄՆ ազգային շահերի համար էական է օգնել Ինդոնեզիայիn՝ զարգացնել և պահպանել ուժեղ և արդյունավետ ինքնավարությունը»,- ասվում է զեկույցում։ Նշվում է, որ Ինդոնեզիան խնդրել է գնել մինչև 36 F-15 կործանիչ։

ԱՄՆ վարչակազմն արդեն պաշտոնապես տեղեկացրել է Կոնգրեսին այս որոշման մասին։ Օրենսդիրն այժմ ունի 30 օր՝ քննելու այս ռազմական պայմանագիրը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում