Կալիֆոռնիայի իշխանությունները դատի են տվել Tesla-ին ռասայական խտրարարության համար
ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի իշխանությունները դատի են տվել Tesla-ին ռասայական խտրարարության համար, հաղորդում է KTVU FOX 2 տեղական հեռուստաալիքը։
«Աշխատակիցներից հարյուրավոր բողոքներ ստանալուց հետո, DFEH-ը ապացույցներ գտավ, որ Tesla-ի՝ Ֆրիմոնտում տեղակայված գործարանն իրենից ներկայացնում է ռասայական խտրարարությամբ առանձնացված աշխատատեղ, որտեղ սեւամորթ աշխատողները ենթարկվում են ռասայական հողի վրա խտրականության, ինչը ստեղծում է անբարենպաստ աշխատանքային միջավայր»,- ասվում է իշխանությունների հայտարարության մեջ, որը մեջբերում է հեռուստաալիքը:
Իր հերթին, մինչ հայցի մասին հաղորդագրությունների հայտնվելը, Tesla-ն հրապարակել է իր հայտարարությունը: Ընկերությունը նշել է, որ Կալիֆոռնիայի իշխանությունները մտադիր են բողոք ներկայացնել «համակարգված ռասայական խտրականության եւ ոտնձգությունների մասին»։ Նշվում է, որ դեպարտամենտը եռամյա հետաքննություն է անցկացրել եւ այդ ընթացքում «երբեք մտահոգություն չի հայտնել» աշխատավայրում տիրող իրավիճակի վերաբերյալ։
Ընկերությունը հայցն անվանել է «անհիմն» եւ հայտարարել, որ դեմ է խտրականությանը: Ավտոարտադրողը նաեւ մեղադրել է Կալիֆոռնիայի դեպարտամենտին «կառուցողական համագործակցության» փոխարեն բողոք ներկայացնելու որոշման մեջ։
Կարծիքներ