ՊԵԿ-ում ամփոփվել են «ՀՀ հարկային վարչարարության աջակցության» ծրագրի արդյունքները
ՊԵԿ-ում ամփոփվել են «ՀՀ հարկային վարչարարության աջակցության» ծրագրի արդյունքները: Ներկա են եղել ՀՀ ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը, ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անն Լույոն, միջազգային կառույցների ներկայացուցիչներ: Զարգացման ֆրանսիական գործակալության ֆինանսավորմամբ ու «Էքսպերտիզ Ֆրանս» կազմակերպության ջանքերով իրականացվող ծրագրի համատեքստում «Որքան է ոչ ֆորմալ տնտեսությունը Հայաստանում և դրա ծավալը ՀՆԱ-ում» զեկույցի շնորհանդեսը ներկայացրել է Ֆրանսիայի զարգացման և հետազոտության ինստիտուտի փորձագետ Ժակ Շարմը:
Ըստ զեկույցի, 2020թ-ին Հայաստանում ֆորմալ զբաղվածությունը, ուր ներառված է նաև գյուղատնտեսության ոլորտը, կազմում է 66,8 տոկոս, ինչը նախորդ տարիների համեմատ դրական դինամիկա ունի: Ոչ ֆորմալ զբաղվածության ցուցանիշը, ներառյալ գյուղատնտեսության ոլորտը, 33,2 տոկոս է, այս թիվը ոչ ֆորմալ տնտեսության նվազման դինամիկայի մասին է խոսում: Ի դեպ, առանց գյուղատնտեսության ճյուղի ոչ ֆորմալ տնտեսության ցուցանիշը գրեթե 15 տոկոս է կազմում:
Առաջիկա օրերին կամփոփվեն 2020թ.-ին կատարված աշխատանքները: Կուսումնասիրվեն բոլոր միտումները, որոնք ըստ ֆրանսիացի փորձագետի, ուղղված են համատեղ դրական աշխատանքների իրականացմանը:
Մանրամասները՝ տեսանյութում։
Կարծիքներ