Թրամփը կարծում Է, որ Օբաման ոչ արժանիորեն Է ստացել Նոբելյան մրցանակը
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն այն կարծիքին Է, որ նախորդ դեմոկրատ Բարաք Օբաման հանարժանիորեն Է ստացել Խաղաղության Նոբելյան մրցանակը: «Հիշում եք, մեր մեծ նախագահին, այո՞. Բարաք Հուսեյն Օբամային. նա այն (մրցանակը) ստացավ անմիջապես (պաշտոնն ստանձնելուց հետո): Նրան հարցրել են. «Ինչո՞ւ դուք այն ստացաք»:
Իսկ նա չկարողացավ դա բացատրել, հիշո՞ւմ եք…Իսկ հետո (Ջո) Բայդենն ասաց. «Իսկ ի՞նձ»: Իսկ նրանք պատասխանեցին. «Ո՞վ Է նա, գրողը տանի, եւ իսկ ի՞նչ Է նա արել»: Օբաման այն ոչ արժանիորեն Է ստացել»,-ասել Է Թրամփը՝ հանդես գալով Նեւադայում անցկացված հանրահավաքում: Դրա հետ մեկտեղ Թրամփը հիշեցրել Է, որ իրեն օրերս երկու անգամ այդ մրցանակին են առաջադրել արաբա-իսրայելական եւ կոսովո-սերբական հակամարտությունների կարգավորման ջանքերի համար: «Բայց ֆեյք ԶԼՄ-ներն այդ մասին չեն հաղորդել»,-ասել Է նախագահը: Օբաման մրցանակն ստացել Է «միջազգային դիվանագիտության ամրապնդմանն ուղղված ջանքերի համար» ձեւակերպմամբ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:-0-/56/ Թրամփ, կարծիք, Օբամա, Նոբելյան մրցանակ
Կարծիքներ