Դիլիջանի ոլորանների 8 կմ հատվածը հիմնանորոգվում է

Դիլիջանի ոլորանների 8 կմ հատվածը հիմնանորոգվում է

Այսօր Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը հերթական աշխատանքային այցով Դիլիջան համայնքում էր՝ հայտնում են մարզպետարանից։

 

Մարզպետը ծանոթացել է պետական բյուջեի ֆինանսավորմամբ իրականացվող Դիլիջան-Սևան ավտոճանապարհային թունելի հյուսիսային մուտքի ոլորանների 8 կմ երկարությամբ հատվածի հիմնանորոգման աշխատանքներին:

 

Արդեն սկսվել են ճանապարհի ֆրեզման աշխատանքները (6.8 կմ), որից գոյացած նյութը տրամադրվելու է Դիլիջան համայնքին՝ համայնքային ճանապարհների և փողոցների բարեկարգման աշխատանքներ իրականացնելու համար:

Ճանապարհաշինական աշխատանքներն իրականացնում է «ԱԲ պրոյեկտ» ՍՊԸ-ն:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում