Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսի 270 նոր դեպք. մահացել է 16 մարդ
Հայաստանում փետրվարի 27-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 419 հազար 693 դեպք, որից 400 հազար 840-ը`առողջացման, 8449-ը` մահվան ելքով:
Կորոնավիրուսային հիվանդությունից փաստացի բուժում է ստանում 8798 բուժառու:
Այս մասին տեղեկացնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։
Մեկ օրում կատարվել է 3274 թեստավորում, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 270 նոր դեպք, առողջացել է 1136 քաղաքացի, արձանագրվել է մահվան 16 դեպք:
Թեստավորումների ընդհանուր թիվը հասել է 2 միլիոն 891 հազար 784-ի:
Կարծիքներ