Անսպասելի իրավիճակ՝ «Ну-ка, все вместе»-ի տաղավարում. ինչպես է Լազարևն օգնել Արփի Աբգարյանին՝ ցատկելով դեպի ժյուրին
Անսպասելի իրավիճակ է տեղի ունեցել «Ну ка все вместе» նախագծի հատուկ թողարկման ժամանակ, որը նվիրված է եղել հրավիրյալ կոմպոզիտոր և պրոդյուսեր Իգոր Կրուտոյին:
Մասնակիցները կատարել են Իգոր Կրուտոյի սուպեր հիթերը: Հաղթած մասնակցին Կրուտոյը պետք է երգ նվիրեր: Թեժ մրցակցության արդյունքում ընտրվել է 2 հաղթող՝ Արփի Աբգարյանը և Դարիա Խրամովան:
Արփի Աբգարյանի ելույթի ժամանակ ժյուրիի մեկ անդամը չի ցանկացել սեղմել կոճակը և կանգնել: Ելույթի վերջին պահին նախագծի ղեկավար Սերգեյ Լազարևը բարձրությունից ցատկելով հասել է ժյուրիի մոտ և սեղմեց կոճակը, որից հետո Լև Ռուդինը լքել է տաղավարը: Նրան փոխարինել է նախագծի հաղորդավար Նիկոլայ Բասկովը։
Սերգեյ Լազարևի այս արարքից հետո Արփի Աբգարյանին հնարավորություն է ընձեռնվել, որ նրան Իգոր Կրուտոյը երգ նվիրի:
«Ես պարզապես չկարողացա ինձ զսպել, ես զգացմունքային եմ,լներեք»,- ասել է Լազարևը:
Կարծիքներ