Հրաչյա Սարգսյանը հրաժարականի դիմում է ներկայացրել․ արտահերթ խորհրդակցություն քաղաքապետարանում
Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը հրաժարականի դիմում է գրել։Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից:
Այս պահին քաղաքապետարանում տեղի է ունենում Արտահերթ խորհրդակցություն։
Հիշեցնենք, որ Հրաչյա Սարգսյանը քաղաքապետ ընտրվեց Հայկ Մարությանի պաշտոնանկությունից հետո՝ 2021 թվականի դեկտեմբերի 22-ին՝ ավագանու քվեարկությամբ։ Մինչ քաղաքապետ ընտրվելը, Հրաչյա Սարգսյանը զբաղեցնում էր փոխքաղաքապետի պաշտոնը։
Կարծիքներ