Լեհաստանը մտադիր է կանոնավոր կերպով ֆինանսավորել բելառուսական անկախ լրատվամիջոցները

Լեհաստանը մտադիր է կանոնավոր կերպով ֆինանսավորել բելառուսական անկախ լրատվամիջոցները

Լեհաստանի վարչապետ Մատեուշ Մորավեցկին հայտարարել է, որ հանրապետության կառավարությունը մշտական ​​ֆինանսավորման ուղիներ կստեղծի բելառուսական անկախ լրատվամիջոցների համար, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Բելառուսին անհրաժեշտ է լրատվամիջոցների բազմակարծություն: Մենք անկախ լրատվամիջոցների համար ֆինանսավորման կայուն մեխանիզմներ կստեղծենք»,- ասել է վարչապետը:

Նա հավելել է, որ Լեհաստանն արդեն երկար տարիներ ֆինանսավորում է բելառուսական «Բելսատ» հեռուստաալիքը՝ ծախսելով ավելի քան 10 միլիոն դոլար:

Վարչապետի խոսքով, եթե Բելառուսում ինտերնետն անջատեն, ապա պետք է որքան հնարավոր է շատ անկախ լրագրողական ալիքներ լինեն:

Բելառուսում նախագահական ընտրություններն անցկացվել են օգոստոսի 9-ին: Հանրապետությունում, ընտրատեղամասերի փակվելուց հետո, զանգվածային բողոքի ակցիաներ են սկսվել ընտրությունների արդյունքների կեղծման դեմ: Բողոքի ցույցերի ընթացքում ոստիկանությունը և ներքին զորքերը ցուցարարների դեմ արցունքաբեր գազ, լուսաձայնային նռնակներ և ռետինե փամփուշտներ են կիրառել:

Ավելի ուշ երկրի խոշորագույն արդյունաբերական ձեռնարկություններում գործադուլ է սկսվել, աշխատակիցները պահանջում են նոր ընտրությունների անցկացում և ցուցարարների նկատմամբ բռնությունների դադարեցում: Ընդդիմության բոլոր թեկնածուների շտաբները հայտարարել են, որ չեն ճանաչում ընտրությունների պաշտոնական արդյունքները:

Բելառուսի ՆԳՆ-ի տվյալներով, օգոստոսի 9-ից 13-ը հանրապետությունում ձերբակալվել է մոտ 7 հազար մարդ, այդ թվում՝ գրեթե 70 լրագրող:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում